ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին-Կաստրո

Պուտին-Կաստրո
29.09.2015 | 11:35

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Կուբայի ղեկավար Կաստրոյի հետ և իր ողջույնը փոխանցել հրամանատար Ֆիդել Կաստրոյին: Ռաուլ Կաստրոն շնորհավորել է Պուտինին ՄԱԿ-ում ելույթի համար, որ մի քանի անգամ արժանացել է ծափողջյունների: «Մենք մի շարք հետաքրքիր նախագծեր ունենք էներգետիկայի, մեքենաշինության, տիեզերագնացության ոլորտներում, որոնցից յուրաքանչյուրում կարող ենք լուրջ հաջողություններ գրանցել»,- հանդիպման ավարտին ընդգծել է Պուտինը:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ