«Մեզ անհրաժեշտ է բոլոր երկրների հանդուրժողականությունը, այդ թվում և Ռուսաստանի՝ Սիրիայում իշխանափոխության խաղաղ գործընթացում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա կարծում է, որ նոր Սիրիայում տեղ չպիտի ունենա Բաշար Ասադը: Պատասխանելով Սիրիայի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով Թուրքիայի և Ռուսաստանի հնարավոր համագործակցության հարցին՝ Դավութօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են աշխատել ցանկացած երկրի հետ: Նա նշել է, որ Ասադը և ԴԱԻՇ-ը «երկու չարիք են, որոնք կապված են միմյանց հետ: Եթե որևէ երկիր աջակցում է մի չարիքին մյուսի դեմ պայքարում, վնաս է բերում մարդկանց»: