ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով (UN ESCAP) ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախտարի հետ։ Ախտարը Նալբանդյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին, քննարկվել են UN ESCAP-ի և Հայաստանի գործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում տիկին Ախտարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի UN ESCAP-ի տարեկան համաժողովը նվիրված է լինելու դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրներին։