ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանի նախագահը պարտադիր է համարում երկխոսությունը Ռուսաստանի հետ

Վրաստանի նախագահը պարտադիր է համարում երկխոսությունը Ռուսաստանի հետ
29.09.2015 | 11:43

«Ռուսաստանի հետ երկխոսությունն ընտրության թեմա չէ, դուր է գալիս մեզ, թե ոչ, Ռուսաստանի հետ երկխոսությունը պարտադիր է։ Սակայն նման բանակցությունների համար պետք է ժամանակը հասունանա»,- նշել է Վրաստանի նախագահը Նյու Յորքի վրացական համայնքի հետ հանդիպման ընթացքում:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ