Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որ նախկինում հայտարարում էր, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է, ԱՄՆ-ի թուրքերին կոչ է արել պայքարել Հայկական սփյուռքի դեմ։ ԱՄՆ-ում ՄԱԿ-ի ասամբլեային մասնակցելու ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կոչ է արել պայքարել հայկական, հրեական, հունական և այլ լոբբիների դեմ։ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի թուրքերին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար իրականացրած հանրահավաքների համար: