Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա, և պետք է դիտարկվի որպես համակողմանի լուծման բաղկացուցիչ մաս՝ հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: «Մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացի՝ կողմերի համար կարևոր բոլոր տարրերի վրա աշխատանքի սկզբունքին»,- ասել է ՈՒոռլիքը: