ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երկրների հզորությունը որոշվում է բնակիչների բարեկեցությամբ

Երկրների հզորությունը որոշվում է բնակիչների բարեկեցությամբ
29.09.2015 | 20:53

ՄԱԿ-ի հոբելյանական` 70-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նա ասել է, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է` շնորհիվ ժողովրդավարության, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ներսում էլ ժողովրդավարությունն անթերի չէ: Նա կոչ է արել լինել հայրենասեր` առանց մյուսներին հրեշավոր լույսի ներքո ներկայացնելու կամ նսեմացնելու:
Խոսելով երկրների հզորության մասին` Օբաման ասել է, որ այսօր դա որոշում են ոչ թե տարածքային վերահսկողությամբ, այլ նրանով, թե ինչպիսին է այս կամ այն երկրի բնակիչների բարեկեցությունը և նրանց ստեղծարարությունը: Այս համատեքստում նա արձանագրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ընկնում է ռուբլու փոխարժեքը, տեղի է ունենում կապիտալի «փախուստ», լավ կրթություն ստացած ռուսաստանցիների արտագաղթ: Մյուս կողմից՝ նշել է, որ պատժամիջոցները սառը պատերազմին վերադառնալու միտում չունեն:
Խոսելով Ռուասաստանի հետ հարաբերությունների մասին` Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի «Ղրիմի բռնակցումը» և ՈՒկրաինայի արևելքում ՌԴ-ի «ագրեսիան»: Մյուս կողմից նա նշել է, թե ԱՄՆ-ին հարկավոր է ուժեղ Ռուսաստան, իսկ ԱՄՆ-ը տնտեսական շահ չունի ՈՒկրաինայում: Նա նկատել է, որ ՈՒկրաինայում կատարվողը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած երկրում:
Օբաման Ռուսաստանին և Չինաստանին որակել է ԱՄՆ-ի «պոտենցիալ մարտահրավերներ»: Նա կարևորել է Չինաստանի ու Ռուսաստանի դերը` Իրանի միջուկային ծրագրի հետ կապված զարգացումներում և Իրանի ու Ռուսաստանի դերը` Սիրիայի հետ կապված լուծում գտնելու հարցում:
Միաժամանակ նա ՄԱԿ-ի ամբիոնից «բռնակալ» ու «մարդասպան» է անվանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ասել, որ նա պետք է հեռանա: Օբաման քննադատել է Ասադին սատարողներին: Նա կոչ է արել միջազգայնորեն համախմբված պայքար ծավալել «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ՝ կոչ անելով «վերացնել ԻՊ-ի ապոկալիպտիկ պաշտամունքը»:
Խոսելով Կուբայի մասին` Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ է արել վերացնել արգելանքը այդ երկրից, որ արդեն մի քանի տասնամյակ գործում է:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ