ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օբաման և Նազարբաևը քննարկել են միջուկային զենքի չտարածման հարցը

Օբաման և Նազարբաևը քննարկել են միջուկային զենքի չտարածման հարցը
30.09.2015 | 18:27

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Նյու Յորքում քննարկել են միջուկային զենքի չտարածման հարցը և ՈՒկրաինայի հակամարտությունը: Նախորդ օրը Նազարբաևը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ էր արել հրաժարվել միջուկային զենքից մինչև 2045-ը՝ դա համարելով «21-րդ դարում մարդկության հիմնական նպատակ»։ Նա ընդգծել էր՝ Ղազախստանը պատմության մեջ առաջին երկիրն է, որ միջուկային օբյեկտ է փակել՝ հրաժարվելով Խորհրդային Միության միջուկային զինանոցի մաս կազմող զենքից:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ