Ադրբեջանը չի ժխտում ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը՝ Նյու Յորքում Sputnik գործակալությունը ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երբեք մի ասեք՝ երբեք»,- ասել է Մամեդյարովը և հստակեցրել, որ ներկայումս իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ «մեծ թվով երկկողմ հարաբերություններ կառուցելու» վրա: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան քննարկում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել: