ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Ղարաբաղի խնդրին

Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Ղարաբաղի խնդրին
02.10.2015 | 14:29

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված՝ այդ երկրի հասցեին միջազգային կառույցների ուժգին քննադատության ֆոնին, երեկ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե իր երկիրը «նպաստում է հանդուրժողականությանը»: Նա դժգոհել է Սերժ Սարգսյանի ելույթից և որակել «կեղծիքների վրա հիմնված»: Մամեդյարովը կրկին պնդել է Բաքվի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքները՝ «պատերազմի սանձազերծման, ուժի կիրառման և Ադրբեջանի 1/5-ը (Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները ներառյալ) գրավելու հետ»: Մամեդյարովն անդրադարձել է նաև մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների խնդրին, օգտագործելով «պատերազմական հանցագործություն» և «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունները:
Սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է»: Այս արտահայտության կապակցությամբ, Մամեդյարովը երեկ իր ելույթում նշել է, թե «կտրականապես մերժում է» այդ արտահայտությունը, որը ցույց է տալիս, թե «Հայաստանի ղեկավարությունն ինչքան հեռու է խաղաղության կառուցողական փնտրտուքից»: Էլմար Մամեդյարովն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է և պետք է մնա որպես Ադրբեջանի անօտարելի մաս», միաժամանակ հնչեցնելով «հայկական զորքերը հետ քաշելու անհրաժեշտության» պնդումը: Նախքան Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադառնալը, Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանում հպարտանում են, որ ավեի քան 50 երկրների 60 հազար մարզիկների մասնակցությամբ առաջին Եվրոպական խաղերն այս տարի տեղի ունեցան Բաքվում: Նա նաև գնահատել է Ադրբեջանի տնտեսությունը, ասելով, թե 2015 թվականին տնտեսական աճը կազմել է 5,7 տոկոս, անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ