ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սպիտակ տունը կոչ է անում Ռուսաստանին՝ օդային հարվածներն ուղղել միայն ԻՊ-ի դիրքերին

Սպիտակ տունը կոչ է անում Ռուսաստանին՝ օդային հարվածներն ուղղել միայն ԻՊ-ի դիրքերին
02.10.2015 | 21:18

Սպիտակ տունը հայտարարել է, որ ռուսական ռումբերն ընկնում են ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի, այլև բոլորի վրա և կոչ է արել Ռուսաստանին՝ օդային հարվածները հստակ ուղղել հայտարարված թիրախներին՝ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ ընդգծելով, որ երկու երկրների զինվորականների միջև բանակցությունները վերաբերել են առաջին հերթին ամերիկացի օդաչուների անվտանգությանը։

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ