Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկյան վերլուծաբանների հետ քննարկումների ժամանակ: Նախագահը նշել է, որ մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի: