ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Նորմանդական քառյակի ղեկավարների բանակցություններին։ Օդանավակայանից նա մեկնել է Ելիսեյան պալատ, որտեղ մինչև ՈՒկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ ընդհանուր բանակցությունների անցկացումը հանդիպումներ է ունենալու Ֆրանսուա Օլանդի ու Անգելա Մերկելի հետ։ Բանակցություններն անցնում են փակ դռների հետևում: Բանակցությունների հիմնաթեման ՈՒկրաինան է, սակայն, անկասկած, կքննարկվի նաև Սիրիայում ծավալվող իրադարձությունների հարցը: