ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բրիտանացիները բարեփոխումների բացակայության դեպքում կքվեարկեն ԵՄ կազմից դուրս գալու օգտին

Բրիտանացիները բարեփոխումների բացակայության դեպքում կքվեարկեն ԵՄ կազմից դուրս գալու օգտին
03.10.2015 | 19:34

Լոնդոնը մտադիր է ակտիվացնել բանակցությունները ԵՄ ղեկավարության հետ` Թագավորության անդամակցության պայմանների վերաբերյալ: Եթե փոփոխությունների շուրջ համաձայնության չհասնեն, երկրի բնակչությունը 2017 թվականին կարող է քվեարկել ԵՄ կազմից դուրս գալու օգտին՝ ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը` բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Նա ավելացրել է, որ Լոնդոնը կարող է ԵՄ-ից դուրս էլ գոյատևել, այնուամենայնիվ ավելի լավ կլինի, որ մնա նրա կազմում:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ