«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորությանը»՝ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա Հայաստանում մասնակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն- 2015» զորավարժություններին: «Իրավիճակն այս պահին բոլոր ուղղություններով սրվել է: Եվ աշխարհի մի քանի թեժ կետերում արդեն իսկ երևում է, որ անհրաժեշտ է խաղաղապահ ուժեր մտցնել»,- ասել է Բորդյուժան: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պրակտիկ ռազմական գործողությունների խաղարկումը հնարավոր օպերացիաների նախապատրաստումն է: «Չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, սակայն, ամեն դեպքում, պատրաստ լինել խաղաղապահ գործողություններ իրականացնելուն, դուք պարտավոր եք»,- նշել է Բորդյուժան: