ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դևիդ Քեմերոնը քննադատել է ՌԴ գործողությունները Սիրիայում

Դևիդ Քեմերոնը քննադատել է ՌԴ գործողությունները Սիրիայում
03.10.2015 | 19:38

BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատել է ռուսական ռազմական գործողությունները Սիրիայում, որ, իր գնահատականով, տարբերություն չեն դնում ԴԱԻՇ-ի ահաբեկչական խմբավորումների և սիրիական ընդդիմության ակտիվիստների միջև: Նրա տեսակետով՝ Ռուսաստանի ավիահարվածները, փաստորեն, ուղղված են Բաշար Ասադի վարչակարգի աջակցմանը և երկրում իրադրությունը ավելի են վատացնում: Վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է մշակել Սիրիայում «քաղաքական անցման համապարփակ ծրագիր», միայն այդ ձևով կարելի է վերջ դնել բռնություններին:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ