ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, Դավութօղլուն խնդիր չի տեսնում

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, Դավութօղլուն խնդիր չի տեսնում
03.10.2015 | 19:42

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները. «Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու և այդ հարցի շուրջ իմ մտահոգություններն արտահայտելու համար։ Քանի որ մեր երկրները բարեկամներ են, ես կխնդրեմ նրան վերագնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»,- ասել է Էրդողանը Al Jazeera-ին տված հարցազրույցում։ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի օդային հարվածները կարող են հասցվել «չափավոր» ընդդիմության դիրքերին։ Թուրքիայի նախագահը, սակայն, չի նշել ռմբակոծությունների թիրախների մասին տեղեկության աղբյուրը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը «չափազանց մտահոգված» կլիներ, եթե Ռուսաստանը սկսեր օդային հարվածներ հասցնել այն շրջաններում, որտեղ չկան «Իսլամական պետության» գրոհայիններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին պնդում է, որ ռմբակոծում է բացառապես ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդային ռազմական գործողությունները ՌԴ-ի և Թուրքիայի միջև դիմակայության սպառնալիք չունեն: «Հուրիեթը» գրում է, որ Նյու Յորքից վերադարձին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն ասել է. «Ռուսաստանի հետ մեր շփման ուղիները բաց են: Չեմ կարծում, որ մեր միջև դիմակայություն կստեղծվի, և Ռուսաստանը Թուրքիային անհանգստացնող գործողություն կկատարի: Ռուսաստանը տեղեկացրել է մեզ Սիրիայում գործողության մասին, բայց մանրամասները չեն բացահայտվել և չի նշվել, թե որոնք են նրանց թիրախները: Ռուսաստանի հարվածների ենթարկված թիրախներն ամբողջությամբ «Իսլամական պետության» օբյեկտներն են եղել»:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ