ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Արևմտյան որոշ լրատվամիջոցներ օգնում են ԻՊ-ին՝ ՌԴ-ի դեմ տեղեկատվական պատերազմում»

«Արևմտյան որոշ լրատվամիջոցներ օգնում են ԻՊ-ին՝ ՌԴ-ի դեմ տեղեկատվական պատերազմում»
03.10.2015 | 19:45

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի բացառում, որ ահաբեկիչները կփորձեն հատուկ գործողությունների դիմել. «Չեմ բացառում, որ Սիրիայում մեր զինվորական զորակազմի դեմ հատուկ գործողություններ իրականացնելու փորձեր կլինեն, նաև այն բազայի դեմ, որտեղ տեղակայված են մեր ավիացիոն միջոցները»,-ասել է նա և հավելել է, որ Սիրիայում ռուս զինվորականների թիվը բավարար է Լաթաքիայում ՌԴ ավիաբազան պաշտպանելու համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, արևմտյան երկրները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն օգնում են տեղեկատվական պատերազմ մղել Ռուսաստանի դեմ. «Ես սարսափում եմ և շատ զարմանում, թե արևմտյան որոշ պարբերականներ ինչու են ներողամտությամբ վերաբերվում ու նույնիսկ օգնում «Իսլամական պետությանը» այս տեղեկատվական գրոհում։ Չեմ հասկանում, թե նրանք ընդհանրապես ում կողմից են»,- ասել է Բորդյուժան։ Նրա խոսքով, Սիրիայում Ռուսաստանի օդային գործողություններն իրականացվում են «արևմտյան շատ լրատվամիջոցների աննախադեպ ակտիվության ֆոնին, որոնք հերթական անգամ փորձում են Ռուսաստանին մեղադրել, թե նա ինչ-որ բան սխալ է անում։ Կարող եմ միայն մի բան ասել. ես լսել եմ, թե այսօր ինչ է ասվում Սիրիայի իրադարձություններին Ռուսաստանի մասնակցության մասին և հասկանում եմ, որ դա իրոք պլանավորված տեղեկատվական գրոհ է»,- հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:
Բորդյուժան արձանագրել է, որ «Իսլամական պետության» շարքերում հավաքագրվածների 70 տոկոսը, իսկ դա տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք Եվրոպայից և ՌԴ-ից հասել են Սիրիա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, նախ և առաջ ենթարկվել են տեղեկատվական կայքերի ազդեցությանը։ Եվ այսօր «Իսլամական պետությունը» նույնանման տեղեկատվական գրոհ է կազմակերպել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները վարկաբեկելու համար»,- ընդգծել է Բորդյուժան:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ