Ռուսաստանը տեղեկացրել է, որ անցած օրվա ընթացքում իր ինքնաթիռները 20 մարտական առաջադրանք են կատարել և խոցել են «Իսլամական պետության» 10 թիրախ Սիրիայում: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ից սկսված գործողությունների արդյունքում զգալի վնաս է հասցրել «Իսլամական պետությանը»: Արևմուտքը և Սիրիայի ընդդիմությունը պնդում են, որ, «Իսլամական պետությունից» բացի, Ռուսաստանը նաև հարվածներ է հասցնում ապստամբների դիրքերին` օգնելով իր դաշնակցին` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: