Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չէր հապաղի հրաժարական տալ, եթե դա կօգներ լուծել երկրում տիրող ճգնաժամը: «Եթե իմ հրաժարականը լուծում է, ես անկասկած կանեմ դա»,- ասվում է Սիրիայի նախագահի աշխատակազմի Twitter-ի պաշտոնական օգտահաշվում` վկայակոչելով իրանական Khabar TV հեռուստաալիքին տված Ասադի հարցազրույցը: Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին` նախագահը հայտարարել է, որ քաղաքական լուծում չի լինի, քանի դեռ մի շարք երկրներ աջակցում են ահաբեկչությանը: