ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ասադը քաղաքական համակարգի քննարկումը համարել է Սիրիայի ներքին խնդիրը

Ասադը քաղաքական համակարգի քննարկումը համարել է Սիրիայի ներքին խնդիրը
04.10.2015 | 20:04

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ քաղաքական համակարգի քննարկումը Սիրիայի ներքին հարցն է: «Քաղաքական համակարգի և երկրի իշխանության վերաբերյալ ցանկացած խոսակցություն Սիրիայի ներքին հարցն է»,- նախագահի հայտարարությունը մեջբերում է իշխանության պաշտոնական Twitter-յան էջը: Նա նաև ասել է, որ «Ռուսաստան, Սիրիա, Իրան կոալիցիան պարտավոր է հաղթել, կամ տարածաշրջանը կկործանվի»: «Երկրների մեծ մասը զգում է ահաբեկչության վտանգը, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ կողմ են հանդես եկել կոալիցիայի ստեղծմանը, այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ կոալիցիայի հաջողության հասնելու հնարավորությունը մեծ է»,- ասել է Ասադը՝ նշելով, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան ստեղծելու ժամանակներից ի վեր ԴԱԻՇ-ի գործողությունների տարածքը միայն ընդլայնվել է, իսկ զինյալների քանակը՝ մեծացել:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ