Հունաստանի խորհրդարանը գլխավորել է SYRISA-ANEL կոալիցիայի անդամ Նիկոս Բուցիսը: Հունական Protithema պարբերականի փոխանցմամբ, նրա օգտին քվեարկել է 297 պատգամավորներից 181-ը: «ՈՒզում ենք, որ խորհրդարանն ավելի աշխույժ լինի, ավելի բաց քաղաքացիների համար: Միայն այդպես կկարողանանք լուծել խնդիրները՝ մեծ ու փոքր: Պետք է ակտիվացնել քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցությունները»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը: 2015-ի հունվար-օգոստոսին Բուցիսը նախարար էր: