ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սպիտակ տունը բացահայտում է

Սպիտակ տունը բացահայտում է
06.10.2015 | 11:25

ԱՄՆ-ը և Ռուսաստանը միասին հասկանում են Սիրիայում իշխանության փոխանցման անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 5-ի հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը Վաշինգտոնում լրագրողների համար ճեպազրույցում: «Կա որոշակի ընդհանուր ընկալում Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է Էռնեստը: Նա բացատրել է, որ այդ համաձայնությունը դարձել է Սիրիայի հարցով Մոսկվայի ու Վաշինգտոնի «բանակցությունների մեկնակետ»: Եվս մեկ ընդհանուր տեսակետ է նա անվանել «Իսլամական պետության կողմից սպառնալիքը»: Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Բաշար Ասադը «կորցրել է իր լեգիտիմությունը», սիրիացիների մեծամասնությունը նրա նախագահության տարիներին ենթարկվել է հալածանքների՝ այդ պատճառով գործնական չէ, որ Ասադը շարունակի նախագահել երկրում՝ ասել է Ջոշ Էռնեստը:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ