ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Bloomberg-ը հրապարակել է իր վարկանիշը

Bloomberg-ը հրապարակել է իր վարկանիշը
06.10.2015 | 14:32

Bloomberg ամերիկյան լրատվական գործակալությունը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը: Առաջին տասնյակում են ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը, Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, աշխարհում ամենախոշոր ամերիկացի ներդրող ՈՒորեն Բաֆետը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և այլք: Bloomberg-ը հստակեցրել է, որ ցուցակում են այն մարդիկ, ովքեր համաշխարհային մասշտաբով հաջողություններ են գրանցել: 2015-ի վարկանիշային աղյուսակում ազգանունների կեսը առաջին անգամ է հայտնվում այս ցուցակում: Ռուսաստանյան ԶԼՄ-ները արձանագրում են, որ ցուցակից «դուրս են թողնվել» հայտնի ռուսաստանցիները: Անցած տարի Bloomberg -ի ցուցակում էին «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, System Capital Management-ի հիմնադիր Ռինատ Ախմետովը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ