ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանի որդին միլիարդավոր դոլարներով փախել է Իտալիա

Էրդողանի որդին միլիարդավոր դոլարներով փախել է Իտալիա
06.10.2015 | 14:38

Թուրքիայի քաղաքական կյանքում ֆենոմալ բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հայտնել է, թե ընտրություններից առաջ վտանգ կանխազգացող Էրդողանը տղային միլիարդավոր դոլարներով ու զինված թիկնապահներով հեռացրել է Թուրքիայից։ Twitter-ում Ֆուաթ Ավնի անունով անհայտ օգտատերը պնդում է, թե նախագահ Էրդողանը, տեսնելով, որ գործընթացի վերջը եկել է, որդուն՝ Բիլալ Էրդողանին միլիարդավոր դոլարներով և զինված թիկնապահների ուղեկցությամբ ուղարկել է Իտալիա։ «Բիլալը երկար է մնալու Իտալիայում և նույնիսկ ընտանիքի մյուս անդամներին էլ է հյուրընկալելու։ Բիլալն Իտալիայից կկառավարի Շվեյցարիայում և մյուս երկրներում գտնվող Էրդողանի միլիարդավոր գումարները։ Բիլալին Թուրքիայից փախցնելու ծրագիրը կապված է նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք ընտրություններում պարտության վախի հետ։ Բիլալը մինչ ընտրությունները մնալու է Իտալիայում, իսկ ընտրություններից հետո ըստ իրավիճակի Բիլալի Թուրքիա գալը կվճռվի»,- գրել է Ֆուաթ Ավնին։

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ