ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը կարող է կորցնել Թուրքիայի պես բարեկամին

Ռուսաստանը կարող է կորցնել Թուրքիայի պես բարեկամին
07.10.2015 | 11:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանին սպառնացել է, որ Սիրիայի պատճառով հնարավոր է խաթարվեն Թուրքիայի և ՌԴ-ի բարեկամական հարաբերությունները։ «Բոլորին են հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, շատ բան կկորցնի, և Մոսկվան պետք է իմանա դա»,- հայտարարել է Էրդողանը։

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ