Ռուսաստանը պատրաստ է կապ հաստատել Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Սիրիական ազատ բանակի» ղեկավարության հետ: BBC-ի փոխանցմամբ` ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած տեսակետի համապատասխան` ռուսական կողմը պատրաստ է պաշտպանության նախարարության միջոցով աջակցել Սիրիայի բանակի և «ազատ բանակի» միավորմանը` «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է միավորել Բաշար Ասադի բանակի և «Սիրիական ազատ բանակի» ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում, սակայն Ֆրանսիայի նախագահի օգնականը հերքել էր Պուտինի խոսքը: