ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մուսուլման Մերկելը»

«Մուսուլման Մերկելը»
08.10.2015 | 11:58

Գերմանական հեռուստատեսության եթերում ցուցադրվել է կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը չադրայով` մինարեթներով շրջապատված Գերմանիայի Ռայխստագի ֆոնին: The Telegraph-ը հայտնում է, որ «սարքովի» լուսանկարը սկանդալ է առաջացրել Գերմանիայում: Լուսանկարը ցուցադրած ARD հեռուստաընկերությունը ողողել են բողոքներով: Շատ գերմանացիներ էլ հեռուստաընկերությանը մեղադրել են իսլամաֆոբիայի և մուսուլմանների դեմ հրահրումների համար: Երևույթը անվանել են նաև «ոչ կոնստրուկտիվ լրագրություն», իսկ Մերկելի՝ չադրայով լուսանկարը համեմատել ավելի վաղ ցույցերի ժամանակ նմանատիպ մեկ այլ լուսանկարի հետ, որում «մուսուլմաններին պաշտպանող» Մերկելը հենց մուսուլմանուհու կերպարանք ունի:
Լուսանկարը ցուցադրվել է Գերմանիայում փախստականների ճգնաժամի շուրջ քննարկմանը: Մերձավորարևելցի փախստականների հոսքը Գերմանիա լուրջ դժգոհությունների ու բռնությունների պատճառ էր դարձել:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ