Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցներին արգելել են մուտք գործել Ադրբեջան՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Կառույցում Ադրբեջանի քայլը անվանել են «լուրջ հարձակում» խոսքի ազատության իրավունքի վրա: Միգրացիոն ծառայությունները նախ վերցրել են Բաքու ժամանած Amnesty International-ի 2 աշխատակիցների անձնագրերը, ապա մի քանի ժամ անց երկրից արտաքսել են նրանց: Այդ աշխատակիցները Վրաստանից են: