ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օբաման Կունդուզի գնդակոծության համար ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների»-ից

Օբաման Կունդուզի գնդակոծության համար ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների»-ից
08.10.2015 | 12:02

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունից, Աֆղանստանի Կունդուզ քաղաքում ամերիկացի զինվորականների կողմից հիվանդանոցի հրակոծության համար, որի հետևանքով 20 մարդ է զոհվել՝ հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Այսօր առավոտյան նախագահ Օբաման զանգահարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տնօրեն, բժիշկ Ջոանա Լյուին, որպեսզի ներողություն խնդրի և ցավակցություն հայտնի հիվանդանոցի անձնակազմի ու հիվանդների զոհվելու համար՝ Կունդուզում ԱՄՆ ռազմաօդային ուժերի սխալ հարվածի պատճառով»,- ասել է Էռնեստը:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ