ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շտայնմայերը հոկտեմբերի 17-ին Իրան կայցելի

Շտայնմայերը հոկտեմբերի 17-ին Իրան կայցելի
08.10.2015 | 12:03

«10 օրից Իրան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը և կհանդիպի Իրանի ԱԳՆ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այցը կտևի երկու օր»,- հաղորդել է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Շտայնմայերի այցի նպատակն է երկկողմանի հարաբերությունների բարելավումը, Մերձավոր Արևելքի դրության քննարկումը:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ