ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարտին Շուլցը հոկտեմբերի 12-ին կժամանի Թեհրան

Մարտին Շուլցը հոկտեմբերի 12-ին կժամանի Թեհրան
08.10.2015 | 12:04

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին այցելելու է Իրան։ Շուլցի իրանական այցն անցկացվում է Իրանի նախագահ Ալի Լարիջանիի հրավերով։ Այցը միտված է երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Շուլցն Իրանում հանդիպելու է արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ