ԱՄՆ-ն ու Խաղաղ օվկիանոսի ավազանի 11 պետություններ առևտրային համագործակցության պայմանագիր են ստորագրել՝ գրում է The Washington Post-ը: Համաձայնագրի կողմերն են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը, Չիլին, Ճապոնիան: Պայմանագրի մանրամասների և առանձին կետերի համաձայնեցման համար 5 տարի է պահանջվել: Ստեղծված ազատ առևտրի գոտին հավասար է համաշխարհային շուկայի շուրջ 40 %-ին: Նախկինում համաձայնագրի ստորագրմանը դեմ էին հանդես գալիս ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպաններն ու արհմիությունները, որոնք վստահ են, որ փաստաթուղթը կհանգեցնի երկրում գործազրկության աճին: