Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կդադարեցնի մինսկյան գործընթացը՝ Trend-ին ասել է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, դա կհանգեցնի կողմերի միջև ռազմական առճակատման. «Եթե Հայաստանը իրականում ցանկություն ունենար ճանաչել Լեռնային Ղարաբաղը, վաղուց կգնար այդ քայլին: Ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին պատերազմ պետք չի, ներկայիս իրավիճակը ձեռնտու է միայն Ռուսաստանին: Ոչ խաղաղություն-ոչ պատերազմ իրավիճակը հնարավորություն է ընձեռում Ռուսաստանին մանիպուլյացիայի ենթարկել կողմերին»,- ասել է Մեթյու Բրայզան: