ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը ռիսկի է դիմում կատաղության մատնել ամբողջ սուննիական աշխարհը

Պուտինը ռիսկի է դիմում կատաղության մատնել ամբողջ սուննիական աշխարհը
09.10.2015 | 09:23

«Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ռազմաօդային գործողությունը ապստամբների դեմ Սիրիայում, պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը նախազգուշացնում է՝ Մոսկվայի գործողությունները կարող են հարուցել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև իսլամի ամենատարածված ուղղության զայրույթը»,-գրում է Foreign Policy-ը: «Ռուսաստանը կարող է համագործակցության համար բաց լինել, համաձայնեցված գործող մասնակից կայունության վերականգնման գործում,- հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը: -Կամ կարող է գնալ հակառակ ուղղությամբ և բարդություններ կունենանք ոչ միայն մենք՝ կընդդիմանա ամբողջ սուննիական աշխարհը»: Նուլանդը հայտարաել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց չի օգնի Կրեմլին իր վաղեմի դաշնակից Ասադին աջակցության մեջ, որ, ինչպես պնդում է ԱՄՆ-ը, ի վերջո պետք է հեռանա: Վիկտորյա Նուլանդը հիշեցրել է, որ 4 միլիոն մարդ է ապրում Իդլիբի ու Ալեպոյի շրջանում, որը ամենաշատ ռմբակոծվող տարածքներից է: «Եթե նրանք Թուրքիայի տարածքով նետվեն դեպի Եվրոպա, փախստականների խնդիրը ավելի կխորանա»՝ զգուշացրել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ