ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչո՞ւ է Թուրքիան ռուսական ինքնաթիռների թիրախում

Ինչո՞ւ է Թուրքիան ռուսական ինքնաթիռների թիրախում
10.10.2015 | 02:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի օդային տարածքը խախտելով, Սիրիայում պատերազմի մեջ ներքաշվելով, իրականում ցանկանում է «բռի մեջ պահել» իր երկիրը, գրում է թուրքական Taraf պարբերականի հոդվածագիր Սեզին Օնեյը. «Այս օրերին շատ ենք ասում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս «խաղի» թիրախում ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն ու Թուրքիան են։ Սակայն ոչ ոք հաշվի չի առնում, որ գլխավոր թիրախը կարող է իր սեփական երկիրը լինել։ Պուտինը ցանկանում է իր երկիրը «բռի մեջ պահել»՝ օգտագործելով ոչ միայն Թուրքիայի օդուժը, այլև սիրիական իրավիճակը՝ այդպես հանկարծակի ներխուժելով Սիրիայում պատերազմի էպիկենտրոն։ Սիրիայի պատերազմում Ռուսաստանի անմիջական ներքաշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչում։ Հիմնականում կենտրոնացած են միջազգային հարաբերությունների վրա՝ ով կհաղթի, ով կպարտվի, ով ինչ պետք է անի, ինչպիսին է ՆԱՏՕ-ի դերը:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ