ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար
11.10.2015 | 13:04

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամսվա վերջին կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և նախապատրաստվելու հաջորդ գագաթնաժողովին՝ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ջեյմս ՈՒոռլիքը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի հանգեցնել։ «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մենք հավատացնում ենք, որ շարունակելու ենք կողմերի հետ աշխատել բանակցությունների հիմքի վրա»,- ասել է ՈՒորլիքը։ Նա կարծում է, որ տարածաշրջանում լարվածության մակարդակը շատ բարձր է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող էին նոր լարվածության հանգեցնել։ «Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումը կօգնի առաջ մղել բանակցային գործընթացը և իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում իրավիճակի կայունացման գործում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ