Թուրքիայի առողջապահության նախարարության տարածած տեղեկությունների համաձայն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 86-ի: «Եվս 186 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 28-ը գտնվում են վերակենդանացման բաժնում»,- Անկարայում ասուլիսում հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմետ Մուեձինօղլուն: