ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողան. «Անկարայի ահաբեկչության նպատակը թուրք հանրության պառակտումն էր»

Էրդողան. «Անկարայի ահաբեկչության նպատակը թուրք հանրության պառակտումն էր»
11.10.2015 | 13:08

Անկարայում մի քանի տասնյակ ցուցարարների կյանք խլած պայթյուններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չեղյալ են հայտարարել առաջիկա օրերին նախատեսված հանդիպումներն ու պաշտոնական միջոցառումները: Բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցությունների շարք են անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ` քննարկելով Անկարայում ահաբեկչական հարձակումից հետո Թուրքիայում ստեղծված իրադրությունը: «Այս հարձակումների նպատակը թուրք հանրության պառակտումն էր»,- խորհրդակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահը: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չեղյալ է հայտարարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` առաջիկա երեք օրերի նախընտրական հանդիպումներն ու հանրահավաքները:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ