«Ռուսաստանի կողմից Սիրիայում ցամաքային գործողության իրականացումը բացառված է»,- Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահի խոսքով` Սիրիայում իրականացվող գործողության գլխավոր նպատակը «օրինական իշխանության կայունացումն ու քաղաքական փոխզիջման համար նախադրյալների ստեղծումն է»: «Ռուսաստանը նպատակ չունի որևէ կերպ ներքաշվելու Սիրիայում առկա կրոնական հակամարտության մեջ»,- հայտարարել է Պուտինը: