ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորհուրդներ է տվել ռեփեր Քանյե ՈՒեսթին, թե ինչ պետք է անել երկրի նախագահ դառնալու համար: Sky News-ը հայտնում է, որ Օբաման իր հեգնալի խորհուրդները Քանյեին հրապարակել է Սան Ֆրանցիսկոյում մի բարեգործական միջոցառման ժամանակ, որին ՈՒեսթը ևս ելույթ է ունեցել:
Եթե Քանյեն լուրջ ցանկանում է 2020-ին Սպիտակ տուն տեղափոխվել, ապա նա`
1. ստիպված կլինի շատ ժամանակ տրամադրել «ամեն տեսակի տարօրինակ կերպարների, ովքեր իրենց այնպես են պահում, ասես հեռուստատեսային իրապատում շոուներից են»: Օբաման զգուշացրել է, որ Քանյեն ստիպված կլինի անդրդվելի լինել:
2. Ակնարկելով Քանյեի Beautiful Dark Twisted Fantasy («Գեղեցիկ մռայլ խճճված ֆանտազիա») վերնագրով ալբոմը` Օբաման ասել է, որ նախագահի պաշտոնում չես կարող ասել, որ դու «գեղեցիկ մռայլ խճճված ֆանտազիաներ» ունես, քաղաքականության մեջ նման բաները «ասելու չեն»:
3. Օբաման կատակ հարցադրում է արել. «Իրո՞ք կարծում եք, որ այս երկիրը նախագահ կընտրի Չիկագոյի հարավից մի սևամորթ տղամարդու, այն էլ` նման զվարճալի անունով»:
Օբաման և Քանյեն երկուսն էլ ապրել են Չիկագոյի հարավում:
38-ամյա ՈՒեսթը այս տարվա MTV Video Music Awards-ի ժամանակ հայտարարել էր, որ 2020-ին պատրաստվում է պայքարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 2 տուփ կոշկեղեն է ուղարկել Օբամաների ընտանիքին: Սրա մասին հայտնի է դարձել սոցցանցերում Քիմի հրապարակած լուսանկարից ու գրառումից: Խոսքը Քիմի ամուսնու` երաժիշտ, նաև դիզայներ Քանյե ՈՒեսթի Yeezys բրենդի արտադրանքի մասին է: Քիմը նկարը մակագրել է պարզապես «հատուկ առաքում #yeezys»: Նախօրեին հեռուստաաստղը հրապարակել էր նաև ՈՒեսթի կոշկեղենի բրենդի նոր նմուշների լուսանկարը` իրենց ընտանիքի անդամների համար: Facebook-ում նկարի հրապարակումից հետո օգտատերերը, ի թիվս այլնի, Քարդաշյանին հուշել են նման «հատուկ առաքումներ» անել մարդկանց, ովքեր իրենց դա թույլ տալ չեն կարող, այլ ոչ թե Օբամաների պես վճարունակ քաղաքացիների: