Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրությունների օրն ընդդիմությանը կոչ է արել սկսել հետևել օրենքներին՝ խոստանալով, որ այդ դեպքում քաղաքական գործիչներին ոչ ոք չի ճնշի: Այս մասին հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ ոչ ոքի թույլ չի տա անկայունացնել երկրում իրավիճակը: «Եթե ընդդիմությունը չանցնի ռուբիկոնը, երբեք ոչ ոքի չենք բռնի, ճնշի, ինչպես այլ պետություններում է լինում»,- ընդգծել է նախագահը:
Նա ընդդիմության ներկայացուցիչներին նաև խորհուրդ է տվել դադարել ապրել «արտերկրի դրամաշնորհների հաշվին»՝ իրենց իսկ չորակազրկելու համար: «Մենք կսկսենք ժողովրդին ասել, թե ում փողերով եք այդ քարոզչությունն անում»,- նշել է պետության ղեկավարը: