ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անվերջ Բատկան

Անվերջ Բատկան
12.10.2015 | 15:04

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49 %-ը` հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։ Լավագույն արդյունքը եղել է Մոգիլյովսկայա շրջանում՝ 88,29 %։ Ամենից քիչ Լուկաշենկոյին ընտրել են Մինսկում՝ 65,58 %։ Այս ցուցանիշը լավագույնն է բոլոր 5 ընտրություններում: 1994-ին նա հավաքել էր ձայների 80,6 %-ը, 2001-ին՝ 75,65 %, 2006-ին՝ 83%-ը, 2010-ին՝ 79,65 %-ը: Նախնական տվյալներով՝ ընդդիմադիր «Ասա ճշմարտությունը» արշավի ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը ստացել է ձայների 4,42 %-ը, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3,32, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ ՈՒլախովիչը՝ 1,67 %: Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6,4 %-ը։ ԿԸՀ-ի տվյալները չեն ներառում Բելառուսից դուրս կայացած քվեարկության արդյունքները։

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ