ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա

ԱՄՆ-ն հուսով է, որ Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա
12.10.2015 | 15:07

Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար «անհրաժեշտ է բոլոր գլխավոր խաղացողների մասնակցությունը»։ ԱՄՆ-ն հուսով է, որ «Ռուսաստանը և Իրանը ճնշում կգործադրեն Ասադի ռեժիմի վրա»՝ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք աշխատել դիվանագիտական ճանապարհներով, և որտեղ կարող ենք՝ աջակցել չափավոր ընդդիմությանը, որը կարող է համոզել ռուսներին և իրանցիներին ճնշում գործադրել Ասադի վրա՝ իշխանությունը փոխանցելու համար։ Բայց… մենք պատրաստ չենք խառնվել Սիրիայի ներսում ռազմական արշավին»,- հայտարարել է Օբաման։ Նա ՌԴ ռազմավարությունը Սիրիայում համարել է սխալ: «Քանի Ասադն իշխանության է, դժվար կլինի չափավոր ընդդիմության ուժերն ուղղել ԻՊ-ի դեմ պայքարին»,- բացատրել է Օբաման։ «Իսլամական պետության» դեմ հաղթանակի համար պետք է պայմաններ ստեղծվեն, և սուննի բնակչությունը պետք է միանա պայքարին՝ կարծում է ԱՄՆ-ի նախագահը։ Սիրիայի խնդիրը ռազմական միջոցներով հնարավոր չէ լուծել՝ վստահ է Օբաման։ Ռուսական ռազմաօդային գործողությունը Սիրիայում անակնկալ չի դարձել ԱՄՆ-ի համար, որ «ուշադիր հետևել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին օգնության նպատակով սպառազինության տրամադրմանը»։ «Մեր հետախուզությունը լավն է: Մենք գիտեինք, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Սիրիային, որովհետև վախենում է, որ Ասադի ռեժիմը կտապալվի»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ցամաքային զորք ուղարկել Սիրիա և Իրաք, բայց կշարունակի ռազմաօդային գործողությունը։

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ