ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նա փառքի որսորդ է

Նա փառքի որսորդ է
12.10.2015 | 15:09

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հանրապետական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածու Դոնալդ Թրամփին ու նրա քաղաքական ապագային։ Օբամայի բնորոշմամբ՝ միլիարդատեր գործարարը «փառքի որսորդ է» և «իրապատում շոուի դասական հերոս», որ դժվար թե հասնի նախագահական աթոռի։ «Նա փառքի հիանալի որսորդ է, և դա դեռ այն ժամանակ, երբ հանրապետական կուսակցությունը չի կողմնորոշվել, թե ինչի դեմ է պայքարում»,- ասել է Օբաման: Ըստ սոցհարցումների՝ հենց Թրամփը կարող է լինել հանրապետական կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում։

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ