ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում հերթական հանդիպմանը կքննարկեն սիրիական հակամարտությունը, Բաշար Ասադի դերը քաղաքական բարեփոխումներում և տարածաշրջանում իրավիճակի համար ՌԴ ռազմական գործողության հետևանքները,միգրացիոն խնդիրը և քաղաքական կարգավորումը Լիբիայում։ Իրավիճակը Սիրիայում կլինի օրակարգի առաջին կետը։ Նախարարները կընդունեն սիրիական հակամարտությանն առնչվող ամփոփ փաստաթուղթ, որում գնահատական կտրվի ռուսական գործողությանը։ Բացի այդ, նախարարները պետք է հավանություն տան իշխանության փոխանցման գործընթացում Ասադի հնարավոր մասնակցության ձևակերպմանը։ ԵՄ-ում բոլորը համաձայն են Սիրիայի քաղաքական ապագայից նրան բացառելու անհրաժեշտության հարցում։