Բելառուսի ընդդիմադիրները՝ նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստատկևիչն ու Վլադիմիր Նեկլյաևը, միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Անատոլի Լեբեդկոն չեն ճանաչում ընտրությունների արդյունքները՝ հայտնում է BelaPAN-ը։ Ընդդիմադիրները միջազգային հանրությանը կոչ են անում նույնպես չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Նեկլյաևը ընտրությունները համարում է ներկայացում և նշում, որ չճանաչելու պատճառները բավարար են։ Նա քննադատել է վաղաժամ քվեարկությունը, որի արդյունքներով հոկտեմբերի 6-10-ին ընտրատեղամասեր է գնացել ընտրողների 36,05 տոկոսը և նշել, որ նախկին փորձերից ելնելով՝ կարելի է խոսել 100-տոկոսանոց կեղծիքների մասին։