Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընթացիկ աշնանը բանակցություններ անցկացնել, հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ մշտական խորհրդում: Զանիերն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:
«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք քաղաքական ղեկավարության հետ»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
«Մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, Մինսկի խմբի համանախագահների հետ: Հնարավոր է ևս մեկ հանդիպում աշնանը: Հուսով ենք, որ կլինի հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- նշել է Զանիերը: