ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մինչև ամսվա վերջ համանախագահները կայցելեն տարածաշրջան

Մինչև ամսվա վերջ համանախագահները կայցելեն տարածաշրջան
13.10.2015 | 12:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև հոկտեմբերի վերջ կայցելեն տարածաշրջան՝ բանակցելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ տեղեկացրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Հանդիպման վայրն ու ժամկետները կախված են երկու երկրների նախագահների որոշումից։ «Դա կլինի մեր բանակցությունների գլխավոր թեման։ Նրանք տվել են իրենց համաձայնությունը՝ բանակցություններն ակտիվացնելու վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ դա կարևոր քայլ է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,- ասել է ՈՒոռլիքը։

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.