Թուրքական NTV հեռուստաալիքին տվածհարցազրույցում վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի դառնա երկրորդ Սիրիա։ Նրա խոսքերով՝ Անկարայում իրականացված ահաբեկչությունն ուղղված է Թուրքիայում իրավիճակի անկայունացմանը։ Նա չի կասկածում, որ պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Դավութօղլուն առավել հավանական է համարում, որ Անկարայի պայթյունն իրականացրած լինի ԴԱԻՇ-ը. քննությունը պարզել է, որ ահաբեկիչներից մեկը կապված է ահաբեկչական կազմակերպության հետ։ Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան, հուլիսից սկսած, ձերբակալել է ԴԱԻՇ-ի 768 անդամի, որոնց մի մասը պլանավորել էր ահաբեկչություններ իրականացնել Անկարայում ու Ստամբուլում։